Բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարից հետաքրքրվեց վերջերս ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներից և թե ինչ հարցերի շուրջ է Հայաստանը համաձայնության հասել Ադրբեջանի հետ:

«Խաղաղության պայամանագրի տեքստում չկան երկրորդական կամ անկարևոր հարցեր. մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուսը՝ ածանցյալ պայմանավորվածություններին: Երկրորդ խմբի մասով Ադրբեջանի հետ փոխըմբռնման գալն ավելի հեշտ է: Ամենակենսական հարցերին վերաբերող խնդիրներում կողմերը բավական հեռու են համաձայնության գալուց»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարը նշեց, որ մինչ այսօր եղած բանակցությունների արդյունքները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միջազգային դերակատարների ներկայությամբ պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց Միրզոյանը:

ՀՀ արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է երկրի վարչապետի խոսքը՝ ՀՀ սահմանների ու դրանց ճանաչման հարցում առավել որոշակիությունը Հայաստանի կարմիր գիծն է:

«Եթե ԼՂ ժողովրդին գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտման վտանգը, իրատեսական չէ, որ ՀՀ-ն կկարողանա վերջնականորեն կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատել»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։