Շիշ շպրտելուց սկսած ամեն ինչ եղել է այս ԱԺ-ում, միայն կրակել չի ստացվում, չի էլ ստացվի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

«Թող գան, ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ Արցախը թողնում են, առերես խոսակցությունից անընդհատ փախչում են»,- ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին և քննադատությանը, թե «իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից»։

«Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաև դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Աղմուկն այլևս իմաստ չունի, ժամանակն է բովանդակային քննարկման, շիշ շպրտելուց սկսած՝ ինչ կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել։ Դե կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի։ Կա խոսակցություն, եկեք խոսենք»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստակամություն է հայտնում դռնփակ և դռնբաց ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ և պատասխանել իրենց բոլոր հարցերին։

«Իրենք միայն ինձ հետ խոսելուց չեն խուսափում, իրենք իրենց գործատուի հետ խոսելուց էլ են խուսափում, որովհետև իրենց գործատուն գնալով ավելի է հասկանում, որ այս մարդիկ ջուր են ծեծում։ Հայհոյանքների բառապաշարը սպառվել է, եկեք բովանդակային խոսենք», – նշեց Փաշինյանը։

«Եղան ելույթներ, որ դուք պատրաստվում եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ՀՀ անկախ ժամանակաշրջանում եղել է մի իշխանություն, որը հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյո՞ք մենք ինչ-որ նոր բան ենք անում, որը ցնցել է մեր հասարակությանն ու խորհրդարանական ընդդիմությանը»,- հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Այո՛, մենք մի բան այլ կերպ ենք անում, մենք դա անում ենք առանց «կռուտիտի»։

Մանրամասները՝ տեսանյութում։