Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից․ պատասխանում է Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որևէ մեկն ասում է, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չենք ճանաչում Հայաստանի՝ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը:

Այդպիսով հնարավորություն ենք տալիս, որ ոչ ոք այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի։ Հիմա, ըստ էության, մենք առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում մենք ստեղծել ենք պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ», – նշեց Փաշինյանը։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց՝ չի բացառում, որ այդ շրջանակների ուզածը հենց դա է, որ Հայաստանը չլինի այդ 29.8 հազար քառակուսի կիլոմետրը. «Իմ կարծիքով՝ իրենց քաղաքականության վերջնարդյունքը պատերազմը և արկածախնդրությունն է, ինչը մենք պետք է մերժենք և խոսակցություն ունենանք մեր քաղաքացիների հետ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան արձագանքեց՝ երբ որ խոսում է հայրենասիրության մոդելի մասին, հենց դա նկատի ունի:
Ըստ Փաշինյանի՝ հայրենասիրության մոդելը ներմուծված է ՀՀ։

«Դա հետևյալն է, որը ուրիշները ներմուծել են, որ հարգելի՛ հայեր, ձեր պետությունը 29․8 հազար քկմ չէ, ձեր պետությունը 300 հազար քկմ է, 400 հազար քկմ է։ Եվ մենք այդ երազանքով տոգորված, չենք էլ նկատում, որ նրանք իրականում ասում են՝ կարող է պարզվի դուք պետություն չունեք։ Կկորցնենք նաև 29․8 հազար քկմ-ն, այդ պատմությունը մի քանի անգամ տեսել ենք, չէ՞։

Հիմա այդ պատմության հետ մեզ ուզում են առերեսել, մենք էլ չենք առերեսվում, ասում են՝ դավաճան եք, դուք պետական դավաճան եք, 500 հազար քկմ-ին դավաճանում եք, եկել եք «կակոյ նիբուծ» 29․8 հազար քկմ հետևից եք ընկել։

Չընտրել 29 800 քառակուսի կիլոմետրանոց պետությունը, նշանակում է ընտրել չպետությունը, լավագույն դեպքում՝ ավտոնոմիա՝ որևէ տեղ, ինչի մասին «հայտնի» մարդիկ հրապարակային խոսել են»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։