Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնական կայքում հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի գործը, որում մանրամասներ են հրապարակված ինչպես Մարտիրոսյանին վերագրված կարգապահական խախտման, այնպես էլ՝ գործն առանց քննության թողնելու հանգամանքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ …