Կոսովոյի հյուսիսում վերսկսվել են սերբերի բողոքի ցույցերը

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարյուրավոր սերբ ցուցարարներ այսօր կրկին հավաքվել են Կոսովոյի հյուսիսում գտնվող Զվեչանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ բողոքի ակցիան նախորդ օրը ավարտվել էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության անդամների հետ բախումներով, հաղորդում է DW-ի ռուսական ծառայւթյունը:

Հավաքվածները պահանջում են Կոսովոյի անվտանգության ուժերի դուրս բերումը տարածաշրջանից և  էթնիկ ալբանացի քաղաքապետերի պաշտոնանկություն։ KFOR-ի (ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային խաղաղապահ առաքելություն) աշխատակիցները մետաղական պատնեշ են տեղադրել վարչակազմի շենքի շուրջ և թույլ չեն տվել հարյուրավոր սերբերի մուտք գործել շենք, գրում է AFP-ն։ Բացի այդ,  հարակից տարածքում կանգնեցված է եղել ոստիկանության երեք զրահամեքենա։

Նախօրեին Կոսովոյի Զվեչան քաղաքում ցուցարարները բախվել էին KFOR-ի ուժերի հետ։ Տուժել է առնվազն 50 ցուցարար և KFOR-ի 41 ծառայող։ KFOR-ի լրացուցիչ ուժեր են ուղարկվել հանրապետության հյուսիս։

Եվրամիությունը դատապարտել է «ցնցող բռնությունը» Զվեչան քաղաքում «ամենախիստ ձևով», հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հիշեցնենք, որ Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական չորս մունիցիպալիտետներում իրադրությունը սրվել է մայիսի 26-ին։ Մեծամասամբ սերբաբնակ հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների քաղաքապետեր հրաժարական էին տվել 2022 թվականի վերջին՝ ի նշան բողոքի երկրի իշխանությունների քաղաքականության դեմ։ Ապրիլին տեղի ունեցան ընտրություններ, որոնք սերբ բնակչությունը բոյկոտեց. արդյունքում համայնքապետ ընտրվեցին ալբանամետ կուսակցությունների ներկայացուցիչները։ Սերբերը փորձել են արգելափակել վարչական շենքերը, որպեսզի խոչընդոտեն նրանց կողմից պաշտոնի ստանձնումը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 26-ին բանակը բերել է լիարժեք պատրաստության և կարգադրել մի քանի ստորաբաժանումների մոտենալ Կոսովոյի հետ սահմանին։ Պրիշտինան պնդում է, որ մունիցիպալիտետների ղեկավարների պաշտոնները ստանձնեն այն թեկնածուները, որոնք ընտրվել են Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբական մեծամասնության կողմից բոյկոտի ենթարկված քվեարկության արդյունքներով։ Զվեչանի, Զուբին Պոտոկի, Լեպոսավիչի և Սևերնա Միտրովիցայի մունիցիպալիտետներում ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 23-ին։ Տարածաշրջանում սերբերի շահերը ներկայացնող «Սերբական ցուցակի» ներկայացուցիչները բոյկոտել են ընտրությունները՝ Պրիշտինայի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։ Սերբ բնակչության բոյկոտի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել է 3,47 %։

Տաթև Ֆռանգյան