Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա) ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք: Կուբայի դեսպանն իր հերթին նշեց, որ կանի առավելագույնը նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ …

