Գրիգոր Մինասյանը` Դիլիջանի քրեականի պետի կողմից երեխային ծեծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին։

Մարդուն կարող ե՞ն ծեծել և զղջալ ու պատասխանատվության չենթարկվել։ Մինասյանն անդրադառնալով այս հարցին, նշեց, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածն ունի գործուն զղջալու ինստիտուտ, այսինքն՝ եթե մարդը կատարել է ոչ մեծ ծանրության, միջին հանցանք և գործուն զղջում է, այդ իսնտիտուտը գործում է։

«Կոնկրետ այս գործով կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի այդ որոշումը՝ քննիչի վարույթ չհարուցելու որոշումը, եթե չեմ սխալվում, եռամսյա ժամկետ կա, այսինքն դեռ ժամանակ կա և հնարավորություն շտկելու իրավիճակը»,- նշեց նախարարը։

Նշենք, որ երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։  Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու։

Մանրամասները՝ տեսանյութում։