Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց պետական և ծառայողական գաղտնիքին առնչվող օրենքի նոր նախագիծը, որը կոչվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենք։ Փոփոխությունը, որն առաջարկել է ԱԱԾ-ն, ընդունվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների կողմ քվեարկությամբ։ Փաստաթղթով ընդլայնվում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում այս փոփոխությունը մտահոգիչ են համարում։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարում է՝ այս փոփոխություններով …