Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսին սոցիալական ցանցում լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակվել էր «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը, որի ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական հանգամանքներով հիմնավորվել էր, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ի և նույն մարզի բնակիչ Գ․Մ․-ի միջև։

Քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ն, գիտակցելով, որ քաղաքացիներին նյութապես չշահագրգռելու՝ գումարներ չտրամադրելու դեպքում նրանք չեն մասնակցի Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին՝ 2022 թվականի հունիս ամսին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու շուրջ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Գ․Մ․-ի հետ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով կազմել են ցուցակներ՝ ներառելով բազմաթիվ անձանց անձնական տվյալներ: Այնուհետև, առանց իրենց ազատ կամարտահայտությամբ հավաքներին մասնակցող անձանց համոզելուց, նյութապես շահագրգռելուց հետո, նրանց հաշվառելը դյուրացնելու նպատակով, անձանց տվյալների դիմաց կատարել են որոշակի գրառումներ՝ գումարներ վերցնելու, չվերցնելու վերաբերյալ:
Նշված գործողություններով նրանք ազդել են քաղաքացիների կամքի և գիտակցության վրա, ինչի արդյունքում խախտվել է խաղաղ հավաքներին քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել էին տասնյակ թղթեր՝ բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև՝ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրառումներով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափահնման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված Հ․Մ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դատախազի համապատասխան որոշմամբ, դադարեցվել է։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: