Մայիսին պարենային ապրանքների գնային ինդեքսը նվազել է

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նոր զեկույցի տվյալների՝ մայիս ամսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

«ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6 տոկոսով ցածր է ապրիլի ցուցանիշից եւ 22,1 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,8 տոկոսով, որտեղ առաջատարը եգիպտացորենի համաշխարհային գների 9,8 տոկոս հասնող անկումն է՝ պայմանավորված արտադրական բարենպաստ հեռանկարին զուգահեռ ընթացող՝ ներմուծման սակավ պահանջարկով։ Հացահատիկի միջազգային գները, եւս, 3,5 տոկոսով նվազել են, որը կապված է մատակարարումների եւ հացահատիկի Սեւծովյան նախաձեռնության ընդլայնման հետ։ Ի տարբերություն վերջինիս, բրնձի միջազգային գները շարունակում են աճել մայիսին, ինչին նպաստում են Ասիայից գնումները եւ արտահանող որոշ երկրներից, ինչպիսիք են Վիետնամը եւ Պակիստանը, մատակարարումների սակավացումը։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը մայիսին 8,7 տոկոս նվազում է արձանագրել, որը միջինում 48,2 տոկոսով ցածր է նախորդ տարվա մակարդակից։ Ապրիլ ամսվանից արմավենու միջազգային գները զգալի անկում են գրանցել, քանի որ համաշխարհային ներմուծումների արդեն տեւական ժամանակ զուսպ տեմպը համընկել Է խոշոր արտադրող երկրներում արտադրանքի աճի հետ: Բրազիլիայում սոյայի առատ բերքի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի մեծածավալ պաշարների պայմաններում արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ նվազում են սոյայի համաշխարհային գները: Կանոլայի եւ արեւածաղկի յուղերի գները գլոբալ մատակարարումների ավելացման շնորհիվ շարունակում են անկում ապրել։

Ապրիլից ի վեր ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3,2 տոկոսով, որտեղ առաջատարը պանրի միջազգային գների գահավիժումն է՝ գլխավորապես պայմանավորված հյուսիսային կիսագնդում կաթի՝ սեզոնին բնորոշ բարձր արտադրողականության պայմաններում արտահանման լայն հնարավորություններով։ Այսուհանդերձ, վերականգնվել են կաթի փոշու, ինչպես նաեւ կարագի միջազգային գնանշումները։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն արդեն չորրորդ ամիսն անընդմեջ աճ է արձանագրել, այս անգամ 5,5 տոկոս՝ ապրիլի համեմատ, իսկ մեկ տարի առաջվա համեմատ՝ շուրջ 31 տոկոսի չափով։  Գների այս վերելքն արտացոլում է համաշխարհային առաջարկի նվազումը, հաջորդ սեզոնի բերքի վրա «Էլ Նինյո» բնական երեւույթի ազդեցության շուրջ ահագնացող մտահոգությունները, ինչպես նաեւ բեռնափոխադրումների հետաձգումները՝ Բրազիլիայում սոյայի եւ եգիպտացորենի մեծ մրցակցության համատեքստում։ Բրազիլիայում շաքարեղեգի 2023 թվականի դրական հեռանկարները կանխեցին գների ամենամսյա աճը` ընդսմին նպաստելով նաեւ անմշակ նավթի միջազգային գների նվազեցմանը։

Մայիսին 1,0 տոկոս վերելք է գրանցվել նաեւ ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսում, ինչը բացատրվում է Ասիայում թռչնամսի ներմուծման բարձր պահանջարկով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տավարի մսի առաջարկի կայուն նվազմամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։