Փաշինյանը Անկարայում հանդիպել է Էրդողանի և Ալիևի հետ

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարայում ընթացած երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Պաշտոնական մասի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև Էրդողանի հետ։ Թուրքական պետական Անադոլու գործակալության լուսանկարում երևում է, որ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի զրույցին ներկա է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Մեկ այլ լուսանկար արդեն պաշտոնական է՝ Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշակյանն են համատեղ լուսանկարվել։

Нет описания.

Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, թե Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները ինչ թեմայով են զրուցել, սակայն ենթադրելի է, որ հայ պաշտոնյաները բարձրացրել են Մարգարայի կամուրջը վերագործարկելու հարցը, այսինքն՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու հարցերը։

Թուրքիայում երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանը հումանիտար բեռներ էր ուղարկել, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մեկնել Անկարա՝ հանդիպելով և բանակցություններ վարելով թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այն ժամանակ համաձայնեցվել էր նաև Անիի կամրջի համատեղ վերականգնման հարցը։ Սակայն Երևանում Նեմեսիսի արձանի տեղադրումից հետո Թուրքիան պաշտոնապես ևս մեկ նախապայման առաջադրեց Հայաստանի առաջ՝ ապամոնտաժել արձանը։ Հայկական կողմից ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ Նեմեսիսի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է։ Իսկ ՀՀ վարչապետ Փաշինյանը արձանի տեղադրումը սխալ էր որակել, նշելով, որ որոշումը կայացրել է քաղաքային իշխանությունը, և ոչ՝ կառավարությունը։

Չավուշօղլուն, որն այդ օրերին Հայաստանի հասցեին կոշտ հայտարարություններ կատարող հիմնական թուրք պաշտոնյան էր, այսօր Թուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ անձամբ դիմավորեց Փաշինյանին։ Ի դեպ, Չավուշօղլուն հայտարարել էր, որ այդ թվում՝ Հայաստանի ղեկավարի օդանավի առաջ փակվել է Թուրքիայի օդային տարածքը, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Անկարա են մեկնել օդանավով։ Չի բացառվում, որ Հայաստանի ղեկավարությանը Էրդողանի երդմնակալության արարողությանը հրավիրած Թուրքիան հետ է կանգնել օդային տարածքը փակելու որոշումից։ Այս տեղեկությունը հավելյալ ճշգրտման կարիք ունի։

Нет описания.

Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Թուրքիայի Մեծ ժողովի շենքում, որտեղ անցկացվում էր երդմնակալության արարողությունը, հանդիպել են Իլհամ Ալիևին։

Нет описания.

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին երկու օր առաջ՝ Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, և Մակրոնի, Շոլցի, Միշելի միջնորդությամբ բանակցություններ անցկացրել։ Հանդիպումից հետո չէր տարածվել ամփոփիչ հաղորդագրություն, ինչը նշանակում է, որ հիմնական հարցերի շուրջ համաձայնեցումներ չեն եղել։ Հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարները կհանդիպեն Վաշինգտոնում։

Փաշինյանը նորանկախ Հայաստանի առաջին լիդերն է, որը մասնակցում է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ 1993 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյանը և նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Թուրքիայում մասնակցել են նախագահ Օզալի հուղարկավորությանը։ 2014-ի օգոստոսի 28-ին էլ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր մասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը։ Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, հայ և թուրք ղեկավարները և արտգործնախարարները պարբերաբար հայտնվել են Հայաստանում և Թուրքիայում՝ միջազգային և տեղական միջոցառումների մասնակցելու նպատակով։

Ռոբերտ Անանյան