Ծնելիություն և մահացություն, միգրացիոն պրոցեսներ, հիմնական ցուցանիշներ, որոնք ազդում են ժողովրդագրական տվյալների վրա։ Մասնագետներն այս և այլ խնդիրներ են քննարկել Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ասպեկտները» թեմայով կոնֆերանսի ժամանակ։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարևոր է ապահովել վերարտադրողական առողջությանը նպաստող բարձր տեխնոլոգիաների մատչելիությունը բնակչության համար։ …

