Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կիևում գտնվող Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել։ Լեյենն Ուկրաինան անվանել է «եվրոպական արժեքների բաբախող սիրտը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այսօր ամենահարմար վայրն է՝ եվրոպական միասնության և խաղաղության օրը նշելու, պատմության դասերը վերաիմաստավորելու և ավելի լավ ապագայի ուղղություն սահմանելու համար։ …

