ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայում հայերի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է․ «31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ …

