Կանադայի հրդեհների պատճառով Նյու Յորքը նարնջագույն ծխով է պատվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Կանադայի Ալբերտա (արևմուտք) և Նոր Շոտլանդիա (արևելք) նահանգներից հետո անտառային հրդեհներ են բռնկվել Քվեբեկում, որը սահմանակից է ԱՄՆ չորս նահանգներին՝ Մեյնին, Նյու Հեմփշիրին, Նյու Յորքին և Վերմոնտին, հաղորդում է Euronews-ը։

Կանադայի հրդեհներից անտառների պաշտպանության ընկերության (Sopfeu) տվյալներով՝ ներկայում գրանցվել է մինչև 140 հրդեհ, որոնցից գրեթե հարյուրը դեռ հսկողության տակ չեն կարողանում առնել։ Մինչև հաջորդ երկուշաբթի երեկոյան օդերևութաբաններն էական տեղումներ չեն կանխատեսում։

Միջազգային օգնություն է ժամանում Քվեբեկ, այդ թվում՝ մինչև 100 հրշեջներ Ֆրանսիայից՝ հրդեհաշիջման աշխատանքներին օգնելու համար։ Նահանգի իշխանությունները հույս ունեն հրդեհի դեմ պայքարողների թիվը հասցնել 1,200-ի։

«Հարյուրավոր ամերիկացի հրշեջներ հենց նոր ժամանել են Կանադա, մյուսները ճանապարհին են»,- հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո։

Կանադայի անտառային հրդեհների հետևանքով ծուխը տարածվել է նաև Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում  Ազատության արձանը և Մանհեթենի երկնաքերերը պատվել են նարնջագույն մառախուղով, իսկ փողոցներում նորից հայտնվել են դիմակներով մարդիկ՝ ինչպես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։

ԱՄՆ կառավարությունն այն քաղաքացիներին, որոնք ունեն առողջական խնդիրներ, կոչ է արել «նախազգուշական միջոցներ ձեռնարկել» օդի որակի կտրուկ վատթարացման պայմաններում։ Նախօրեին տեսանելիությունն այնքան վատ է եղել, որ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը (FAA) դանդաղեցրել է օդային երթևեկությունը, որոշ ինքնաթիռներ էլ վայրէջք են կատարել այդ տարածքում:

Էմմա Չոբանյան