Մարտի 9-ին ընդունել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով ներկայացրել եմ ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է Պապիկյանը։

