Երևանում լուսավորությունն անջատվում է գիշերը՝ ժամը 1․00-ին, և շատ մութ է լինում։ Առաջարկում եմ Երևանի լուսավորությունն անջատել ժամը 3-ին․ Երևանի ավագանու այսօրվա նիստում այս առաջարկով հանդես եկավ ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը։ «Հաշվի առնելով զբոսաշրջիկների մեծ հոսքը և այն, որ Երևանը շնչող-ապրող քաղաք է, լավ կլինի, որ այստեղ ուսավորությունն անջատվի գիշերը ժամը 3․00-ին։ Իհարկե պետք է …