Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Kanal D-ի և CNN Türk-ի ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային տարբեր հարցերի, բնականաբար, խոսելով նաև մայիսի 14-ին սպասվելիք ընտրություններից։ Էրդողանն իրեն բնորոշ կերպով գործընթացին խառնել է Արևմուտքին՝ նշելով, թե «Արևմուտքը Թուրքիայի հետ կապված ծրագրեր ունի»։ «Ընտրություններով Թուրքիան մեծ ուղերձ կտա Արևմուտքին։ Մենք խնդիր չունենք, թե ինչ է ասում Արևմուտքը։ …

