Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրներ է ստեղծում Իրանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց և առաջին այցերը չճանաչված Հյուսիսային Կիպրոս ու Ադրբեջան ավարտելուց հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում պատասխանել է թուրք  լրագրողների հարցերին։

Նա դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից» և պնդել, որ խնդիրներն այստեղ «գալիս են Իրանից»։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», այստեղ Հայաստանի խնդիրը չէ,  խնդիր այդ հարցում գալիս է Իրանից։ Այսինքն՝ երկու երկիր, որոնց բնակչությունը հիմնականում մահմեդական է (խմբ․ նկատի ունի Ադրբեջանը և Իրանը)։ Այն, որ Իրանն այստեղ նման վերաբերմունք ունի, վշտացնում  է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Դա նրանց էլ պետք է վշտացնի իրականում։ Երկաթուղով բեռնափոխադրման  գանձվող տուրքերը շատ բարձր են։ Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Տարածաշրջանում հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, և հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն երթուղին»,-ասել է Թուրքիայի նախագահը։