Թրամփը դատարանում չի ընդունել գաղտնի փաստաթղթերի գործով իրեն առաջադրված մեղադրանքերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին քրեական հետապնդում է սպառնում Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վարվելու համար, նախօրեին Մայամիի դաշնային դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքներում, գրում է Euronews-ը։

«Մենք մեզ անմեղ ենք ճանաչում առանց որևէ կասկածի»,- ասել է նրա փաստաբան Թոդ Բլանշը դատալսումների ժամանակ։

Թրամփը մեղադրվում է ԱՄՆ-ի անվտանգությունը վտանգելու համար՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր շքեղ նստավայրի պահարաններում և պահեստներում պահելով գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական պլաններ և միջուկային զենքի մասին տեղեկություններ: Նա նաև մեղադրվում է փաստաթղթերը վերադարձնելուց հրաժարվելու համար՝ չնայած  դատարանի որոշմանը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել «ազգային անվտանգության մասին տեղեկատվությունն ապօրինի թաքցնելու», ինչպես նաև «արդարադատությանը խոչընդոտելու» և «կեղծ ցուցմունքներ տալու» համար։

Մեղադրանքների առաջադրումից հետո Թրամփը հայտարարել էր, որ այդ ամենն արվում է, որպեսզի թույլ չտրվի իր մասնակցությունն առաջիկա նախընտրական արշավին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Էմմա Չոբանյան