Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ երեկ Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար …

