Շինարարական «բումը» դեռ երկար է շարունակվելու, որովհետև հաջորդ որոշումն ենք կայացնում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Հայաստանում շինարարարական «բում» է ու այն երկար է շարունակվելու, քանի որ կառավարությունը նոր որոշում է կայացնում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

Վարչապետը նկատեց՝ ընդդիմության կողմից տեսակետ կա, թե 2022-ի մոտ 12 տոկոս տնտեսական աճի հետ Հայաստանի կառավարությունն ի՞նչ կապ ունի:

«Պետք է հիասթափեցնեմ, այդպես չէ: Հայաստանում այսօր մեծ շինարարարական բում է: Այդ ո՞նց եղավ: Դա կապված է կառավարության շատ կոնկրետ մի ծրագրի հետ, երբ մենք որոշեցինք, որ հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկը շարունակելու ենք վերադարձնել և 2025 թ հունվարի 1-ից հետո Երևանում այդ համակարգը չի գործելու: Եվ բոլոր այն ներդրողները, որոնք գիտեին, որ Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև 2022 թ. 35 մլրդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին: Այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետև մենք հիմա հաջորդ որոշումն ենք կայացնում»,-ասաց Փաշինյանը:

2025թ համակարգը դուրս կգա Երևանից, հաջորդ փուլով, ամենայն հավանականությամբ, 2028 թ հունվարի 1-ից համակարգը կփակվի երևանամերձ մարզերի համար: Իսկ մնացած բոլոր մարզերի համար համակարգը բաց կլինի:

«Եվ այս շինարարարական բումը, Երևանը և երևանամերձ մարզերը հագեցնելով, կհասցնի ՀՀ ամենահեռավոր բնակավայրերը: Այսօր դրա երևույթները մենք տեսնում ենք: Կապանում նորակառույց շենքեր ունենք, այդ թվում աջակցում ենք պետական ծրագրերում, որ գնողունակությունը, շուկայում մրցունակությունը բարձրանա»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այդ շինարարություններում օգտագործվում է տեխնիկա, որ 30 տարի Հայաստանում չի եղել: Վարչապետի կարծիքով՝ դա ևս տնտեսության արդիականացման պետական ծրագրի շնորհիվ է եղել, որով ընկերությունների կողմից ձեռք բերվող  տեխնիկայի համար վերցրած վարկերի տոկոսները պետությունը սուբսիդավորում է:

Մանրամասները՝ տեսանյութում։