ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային …

