Պարգևատրումները չեն դասակարգվել․ Հաշվեքննիչ պալատը 3 խեղաթյուրում է հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

ԿԳՄՍՆ-ն 2022 թվականին մանկավարժների աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկել։ Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքների հիման վրա կազմված ընթացիկ եզրակացությունը ներկայացնելիս ընդգծեց Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը։

«Նախարարությանը` որպես բյուջետային հակտացումների ստորադաս կարգադրիչի, բյուջետային ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել էր հատկացնել 88 մլրդ դրամ։ Ճշտված պլանը կազմել է 80.8 մլրդ դրամ, իսկ փաստացի ֆինանսավորումը` 77.8 մլրդ դրամ։ Կատարողականը կազմել է 96 տոկոս»,–նշեց Բարսեղյանը։

Նա ներկայացրեց խախտումներն ու խեղաթյուրումների ամփոփ պատկերը` ընդգծելով, որ 6 անհամապատասխանություն է արձանագրվել հաշվեքննության արդյունքում։ Արձանագրումներից մեկը վերաբերում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը խախտելուն։

Մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը (68 հազար դրամ) 1.75 գործակցով բազմապատկելով։ Բարսեղյանն ասաց, որ հաշվարկների ընթացքում նախարարության կողմից տվյալ կարգը չի կիրառվել, փոխարենը նվազագույն աշխատավարձին ավելացվել են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, պարգևատրումները և լրավճարները։

«Արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկվել։ Քանի որ դա ուղղակիորեն առնչվում էր բյուջետային գործընթացին, անհամապատասխանության մասին տեղեկությունն ուղղարկել ենք նաև ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից արձագանք չենք ստացել։ ԿԳՄՍ–ն հայտնել էր, որ իրենք այդ հաշվարկներն իրականացրել են նվազագույն աշխատավարձին ավելացնելով համապատասխան լրավճարները։ Արձանագրել ենք, որ այս պարզաբանումը չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված պահանջներին»,– նշեց Հաշվեքննիչ պալատի անդամը։

Գագիկ Բարսեղյանը հավելեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ, ըստ որի՝ հաշվարկելիս կիրառվում է Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ ավելացված աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները։

«Տարեկան հաշվեքննության շրջանակներում այս անհամապատասխանությունը նորից ուշադրության է արժանացել, արձանագրվել է, որ հրապարակված պարզաբանումը, մեր կարծիքով, չի համապատասխանում գործող իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- հավելեց Բարսեղյանը:

Հաջորդ անհամապատասխանությունը վերաբերում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն» ծրագրով ուսանողական նպաստների տրամադրման միջոցառմանը։ Ուսումնասիրվել է 2022-2023 թվականներին բուհերի կողմից ներկայացված անվճար հիմունքներով սովորող ուսանողական համակազմի հաշվետվությունների տվյալները, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Մասնավորապես, բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերում մի շարք դեպքերում բուհերի կողմից ներկայացված տեղեկատվության և նախարարության կողմից կատարված հաշվարկների միջև արձանագրվել են շեղումներ, ընդհուպ մինչև 24 ուսանողի հաշվարկի հարցով։

Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման շրջանակում արձանագրվել է նաև, որ 4 հաստատությունում հաշվարկային թվեր սահմանված չեն եղել։ Այդուհանդերձ, 2022 թվականին նախարարությունը տվյալ ծախսային ուղղության շրջանակում 20.7 մլն դրամ է հատկացրել 4 ուսումնական հաստատության։

Մանրամասները՝ տեսանյութում։