Չորս ամիս է՝ ՀՀ-ն չի վավերացրել ԵՄ դիտորդների տեղակայման պայմանագիրը․ ԱԳ փոխնախարարը նշում է՝ «զրոյից ֆունդամենտալ փաստաթուղթ է կազմվում»

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը դեռ չի վավերացրել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության վերաբերյալ քաղաքացիական դիտորդական առաքելության համաձայնագիրը։

Նշենք, որ Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Երկու օր առաջ լրացավ դիտորդների տեղակայման չորս ամիսը։ Factor.am-ը Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չորս ամիս անց պայմանագիրը վավերացված չէ։

«Փաստաթուղթը նախագծման փուլում է, կարելի է ասել, աշխատանքեր են տարվում այդ ուղղությամբ Հայաստանի և Եվրոպական միության միջև։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կներկայացվի փաստաթուղթը։ Այս պահին ժամկետներ չեմ կարող նշել»,-ասաց փոխարտգործնախարարը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը բավականին սուր արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակամանը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես, 2023 թվականի հունվարի 26-ին հայտարարեց, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ 2023 թվականի հունիսի 15-ին ասել էր․ «Առաքելության մեկնարկը, որի նպատակ է հռչակվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար ամենակարևորն է՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»։

Վահան Կոստանյանից հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք կան խոչընդոտող հանգամանքներ, որոնց պատճառով փաստաթղթի վավերացումը հապաղում է։

«Զրոյից բավականին ֆունդամենտալ փաստաթուղթ է կազմվում»,-նշեց փոխնախարարը։
ԵՄ դիտորդների կազմում ֆրանսիացի ժանդարմներ ու գերմանացի ոստիկաններ կան, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ շուրջ 25 երկրներից։

«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», – ավելի վաղ հայտարարել էր ԵՄ խորհրդը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումից հետո։ ԵՄ դիտորդները նախ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից տեղակայվեցին երկու ամսով։ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիտորդներն ավարտեցին իրենց առաքելությունը ՀՀ-ում։
Նույն օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ԵՄ-ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։ Քաղաքացիական դիտորդների նոր խումբն իր առաքելությունը սկսեց 2023 թվականի փետրվարի 20-ին։ Հունիսի 20-ին լրացավ առաքելության չորս ամիսը։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է, ենթակայաններ կան Իջևանում, Ջերմուկում, Կապանում, Գորիսում:

Նարեկ Կիրակոսյան