Ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր բուհերն ապաքաղաքականացնելու մասին հայտարարությունից 5 տարի անց Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը, Տնտեսագիտական համալսարանում՝ իշխող ուժի կողմից առաջադրված և ընտրված երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ Փաշինյանի կողմից …

