Ինչ փոխզիջումներից է խոսում ԱՄՆ-ը․ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Բրյուսելում շաբաթ օրը տեղի կունենա Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը, Կառավարության այսօրվա նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով՝ հուլիսի 21-ին բրյուսելյան հարթակում նախատեսված բանակցություններն ավելի շուտ տեղի կունենան։ Սպասվող  բանակցությունների մասին երկու օր առաջ խոսել էր նաև Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով, թե ժամանակն է, որ Հայաստանը երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարություններն ամրագրի թղթի վրա։

Չնայած ընթացող ինտենսիվ բանակցություններին, այդուհանդերձ, առանցքային հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները պահպանվում են։

Բրյուսելում սպասվող հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ: Փաշինյանն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ խոսել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերից: Ադրբեջանի նախագահի հետ զրույցից Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն է մանրամասներ հայտնել։

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանն ընդառաջ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսում ԱՄՆ պետքարտուղարը և ի՞նչ փոխզիջումներ են ակնկալվում, օրինակ, Հայաստանից։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ փոխզիջումների մասին խոսելիս ամերիկացի պաշտոնյան, ըստ ամենայնի,  նկատի ունի Ադրբեջանին՝ այդ երկիրն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից։

Բաքուն, մինչդեռ, կտրուկ է մերժում է միջազգային ներգրավվածությամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը՝ այն համարելով իր ներքին հարց։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ բանակցություններում խնդիր են նաև քարտեզները։ Բաքուն չի համաձայնում, որ սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզներով։ Վերջնական համաձայնություն չկա նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով։ Իրատեսակա՞ն է, արդյոք, որ Բաքուն այս հարցերի առնչությամբ փոխի մոտեցումը․ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Բաքվի նկատմամբ առարկայական ճնշումներ չեն գործադրվում։

Երկու ամիս առաջ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել վերջին հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղն ու անկալվները։ Սակայն մինչ օրս Ադրբեջանից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հայտարարություն չի հնչել։

Քաղաքագետի գնահատմամբ՝ հայկական կողմը զիջելու կամ փոխզիջելու այլևս ոչինչ չունի։

Այն, որ հայկական կողմն էական փոխզիջումներ արդեն արել է, ընդունում է նաև իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Իշխանության ներկայացուցչի գնահատմամբ՝ կա հնարավորություն չհամաձայնեցված հարցերի շուրջ հասնել համաձայնության, և բանակցություններն ընթանալու են հենց այդ տրամաբանությամբ։ Հայաստանը, ըստ Պապոյանի, պատրաստ է քննարկել, օրինակ, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներ պետք է ստեղծվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար, բայց և շեշտում է՝ քննարկման առարկա չէ այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պետք է ապրի այնտեղ այնպես, ինչպես ապրել է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բանակցությունները արտգործնախարարների մակարդակով էին։ Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո տարածվեց նույնաբովանդակ հայտարարություն, որում ասվում էր՝ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և գրանցել փոխըմբռնման առաջընթաց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան