Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) հայտնում են, որ այս պահին Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը ժամանակավոր դադարեցված է։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունու խոսքով` այս օրերի դադարեցումը կապված է որոշակի ընթացակարգերի ճշգրտման հետ։ «Մենք փորձում ենք քննարկել որոշում կայացնողների հետ, ընթացքում են այդ քննարկումները՝ երկխոսության միջոցով։ Մարդասիրական ընթացակարգերի որոշակի մանրամասների հետ …

