ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Կոսովոյին Թուրքիայից «Բայրաքթար»-ների գնման առնչությամբ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերը նախազգուշացրել են տեղի կառավարությանը Թուրքիայից մահաբեր անօդաչու թռչող սարքերի գնման կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղապահները շարունակում են վերահսկել օդային տարածքը։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Միջազգային KFOR-ի խաղաղապահ ուժերի հայտարարությունը հնչում է մեկ օր անց այն բանից հետո, երբ վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել էր Թուրքիայից Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքերի գնման և մատակարարման մասին։

«Բոլոր կատեգորիաների անօդաչու թռչող սարքերի օգտագործման և դրա հետ կապված սահմանափակումների, ներառյալ՝ Bayraktar TB-2-ի, Կոսովոյի ուժերի հրամանատարն ունի առաջնային իրավասություն Կոսովոյի օդային տարածքի համար»,- ասվում է KFOR-ի հայտարարության մեջ:

Հավելենք, որ լարվածությունը Կոսովոյում շարունակում է բարձր մնալ հյուսիսում սերբական մեծամասնությամբ բնակեցված շրջաններում ամիսներ շարունակվող անկարգություններից հետո։ Կուրտին էլ պատրաստվում է այս շաբաթ Բրյուսելում հանդիպել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

«Մենք համալրել ենք մեր բանակի զինանոցը «Բայրաքթար» անօդաչուներով, որոնք գնել ենք Թուրքիայից։ Կառավարման երկու տարում մենք ավելացրել ենք բանակի թվաքանակն ավելի քան 80 տոկոսով, իսկ բանակի բյուջեն՝ ավելի քան 100 տոկոսով»,- սոցցանցերում գրել էր Կուրտին։

Նա նաև նշել էր, որ անօդաչուների շնորհիվ «Կոսովոն ավելի ապահով է դարձել»։

Էմմա Չոբանյան