Հունիսի 19-ից 22-ը Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը կժամանի Հայաստան։ Եվրախորհրդարանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այցի հիմնական նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փետրվարին մեկնարկած Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործունեությունը, որը դիտարկում և զեկուցում է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի …

