«8 օր է՝ երեխաս շոկոլադ է խնդրում»․ Արցախում օրհասական իրավիճակ է, Ստեփանակերտում և Երևանում՝ ակցիաներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Միրգ, բանջարեղեն, կաթնամթերք․ առաջին անհրաժեշտության մթերքներ Արցախում գտնելը գրեթե անհնար է դարձել։ Ստեփանակերտի բնակիչ Էլադա Ղահրամանյանը, որ երկու մանկահասակ երեխաների մայր է, նեղսրտած պատմում է՝ վերջին ամիսներին իր բալիկները թերսնման պատճառով  քաշի էական նվազում ունեն։

Թերսնումը այսօր Արցախի բնակչության լրջագույն խնդիրներից մեկն է։ Էլադան հավելում է՝ շատ դեպքերում չեն կարողանում կատարել իրենց երեխաների պարզագույն ցանկությունները։

Պատմում է՝ իրեն պարբերաբար առաջարկել են հեռանալ Արցախից և ավելի նպաստավոր պայմաններում ապրել Հայաստանում, սակայն պատասխանը բացասական է եղել։

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն իր հերթին ահազանգում է՝ վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։

Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամի և էթնիկ զտման վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս միացել էր Ստեփանակերտում իրականացվող ակցիաներին։ Երևանում ևս տարբեր նախաձեռնություններով սատարում են արցախահայերին։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև միանգամից երկու ակցիա է իրականացվում։

Առավոտից հացադուլի մեջ գտնվող Սեդայի խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ինչ-որ չափով իրեն պատկերացնի արցախցու փոխարեն։

Երեկվանից ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախի համար հավաքվում է սնունդ, մանկական խնամքի, առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք, կազմակերպիչների խոսքով, ժամ առ ժամ ավելանում են։

Շուրջ 6 ամիս գործող «Բացում» նախաձեռնության նպատակը մեկն է՝ սատար լինել Արցախին, իսկ արցախահայությանը ցույց տալ, որ իրենք մենակ չեն։ Անուշիկը հույս ունի, որ այս հարցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կօգնի իրենց և հավաքված ողջ օգնությունը կհասնի Արցախ։

«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը, թեև ողջունում է Արցախի համար իրականացվող բոլոր նախաձեռնությունները, սակայն նկատում է՝ պետական մակարդակով են այդ քայլերն անհրաժեշտ։

Դիվանագիտական ճանապարհով ու մամուլի լուսաբանումներով պետք է ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսքեց կառավարության այսօրվա նիստում՝ միևնույն ժամանակ արձանագրելով՝ Եվրոպական խորհրդի ու Ադրբեջանի նախագահների հետ բրյուսելյան բանակցությունները Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով կոնկրետ արդյունք չտվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան