ՄԻՊ-ը և ՄԻԵԴ դատավորը քննարկել են ոլորտին առնչվող միջազգային չափանիշները

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 20-ին, անցկացվել է հանդիպում-քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Քննարկումն անցկացվել է «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հավաքների ազատության իրավունքի երաշխավորման համատեքստում. միջազգային իրավական չափանիշների և ներպետական հիմնախնդիրների ներկայացումը» թեմայով, և կրել է հարցուպատասխանի ձևաչափ:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում Արմեն Հարությունյանի մասնագիտական փորձը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա 2006-2011թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները շատ կարևոր են աշխատակազմի և իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման, իրավական բարձր մշակույթի և խնդիրների հասցեագրման մեթոդաբանության ձևավորման տեսանկյունից։

Արմեն Հարությունյանն անդրադարձել է քննարկման ընթացքում բարձրաձայնված մի շարք իրավիճակային խնդիրների՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության համագործակցության կարևորությունը՝ երաշխավորելու հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Ոստիկանության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվող խնդիրները կարող են կարևոր ազդակ լինել պրակտիկան կատարելագործելու տեսանկյունից։

Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել անհամաչափ ուժի կիրառման խնդիրներին, քննարկվել են ոլորտին առնչվող միջազգային չափանիշները:

Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Արմեն Հարությունյանին հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցելու համար, ինչպես նաև նման ձևաչափով շարունակական հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնել»,- ասված է հաղորդագրության մեջ։