ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքների հիման վրա կազմված …

