ԼՂ-ում հումանիտար իրավիճակը խորապես մտահոգիչ է․Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Նադիա Մուրադ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եզդի հանրահայտ իրավապաշտպան ու ակտիվիստ Նադիա Մուրադն անդրադարձել է Արցախում հումանիտար իրավիճակին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը խորապես մտահոգիչ է։ Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլատրի, որ Լաչինի միջանցքով օգնություն տրամադրվի կարիքավոր մարդկանց»,- ասվում է Մուրադի գրառման մեջ, որին կից նա հրապարակել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։

Բորելն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքը և նշել , որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Բաքվի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ «ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է`դժվարացել է` չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին»,- ասվում է հայտարարությունում։

Հավելենք, որ Նադիա Մուրադը Իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ է։ 2018թ-ին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նադիա Մուրադը  2014 թ-ին ԻԼԻՊ-ի զինյալների կողմից առևանգվել և եղել է գերության մեջ պահվել է երեք ամիս։

Էմմա Չոբանյան