Թուրքական ինքնաթիռը, որը Սուդան է ժամանել օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու նպատակով, գնդակոծվել է արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատներ) կողմից։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուդանի բանակի ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական ինքնաթիռը գնդակոծվել է մայրաքաղաք Խարթումից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վադի Սեյդնա ռազմաբազայի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը …

