ՌԴ-ն կրկնապատկում է պաշտպանական ծախսերը՝ հասցնելով բյուջեի մեկ երրորդին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը կրկնապատկել է 2023 թվականի պաշտպանական նպատակային ծախսերը՝ հասցնելով բյուջեի պլանավորված ծախսերի մեկ երրորդին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության փաստաթուղթը, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության տվյալներով՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Ռուսաստանը ծախսել է 14,97 տրիլիոն ռուբլի, որից 5,59 տրիլիոն ռուբլին հատկացվել է պաշտպանությանը, ինչը վեց ամսվա բոլոր ծախսերի ավելի քան 37 տոկոսն է։

Միաժամանակ, պաշտպանական բյուջեում ներառվել է 4,98 տրիլիոն ռուբլի։ Այսպիսով, առաջին վեց ամսում Ռուսաստանը պատերազմի վրա ծախսել է 600 միլիարդով ավելի, քան ծրագրել էր ծախսել ամբողջ տարվա ընթացքում։

Փաստաթղթից նաև հետևում է, որ Ռուսաստանը կես տարում պատերազմի վրա ծախսել է 2023 թվականի համար նախատեսված բոլոր ծախսերի 19,2 տոկոսը։ Փաստաթղթում ներկայացնում է տարեկան 9,7 տրիլիոն ռուբլու պաշտպանական ծախսերի նոր գնահատական, որը կազմում է 29,05 տրիլիոն ռուբլու ընդհանուր ծախսերի մեկ երրորդը։

Լրատվամիջոցը նշում է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն ապահովում է ռուսական տնտեսության վերականգնումը՝ ի հաշիվ արդյունաբերական արտադրության աճի, սակայն նման միջոցառումներն արդեն հանգեցրել են բյուջեի դեֆիցիտի։

Էմմա Չոբանյան