Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, թե որն է իր հաջողության գրավականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ ընկալվում էր որպես իշխանություններին հաճո դատավոր: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե նոր իշխանությունները պետք է ցանկանան ազատվել դատավոր Մարտիրոսյանից, սակայն վերջինս նոր իշխանությունների օրոք ընդհուպ առաջխաղացում ունեցավ՝ դառնալով Երևանի քրեական դատարանի նախագահ: Դատավորների ընդհանուր ժողովին այսօր մասնակցող Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել՝ որն է վերջինիս հաջողության գրավականը:

«Իմ հաջողության գրավականը Ձեր նման հաճելի մարդկանց հետ հաճախակի շփվելն է»,- պատասխանեց Մարտիրոսյանը՝ ըստ էության խուսափելով պատասխանել հարցին:

Դատավորից փորձեցինք հետաքրքրվել նաև, թե վերջինս ինչ խնդիրներ է տեսնում Երևանի քրեական դատարանում, որի նախագահն է: Մարտիրոսյանը, որը մշտապես ասում է, թե ԲԴԽ լրատվական ծառայությանը դիմենք, կրկին նշեց, որ պետք է հարցերը մշակել և ուղղել իրեն:

Նկատի ունենալով, որ դատավորներից ոմանք լրագրողներին հարցազրույցներ չեն տալիս՝ նշելով, թե վերջիններս պետք է նախապես դիմեն ԲԴԽ լրատվական ծառայությանը՝ դեռևս նախորդ՝ հուլիսի 19-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովից առաջ Factor TV-ն գրություն էր ուղարկել Դատական դեպարտամենտ՝ խնդրելով դատավորներին թույլատրել հարցազրույցներ տալ:

Գրության մեջ, մասնավորապես, նշել էինք․

«Դատավորներից շատերը, որոնք մասնակցում են ժողովին, լրատվամիջոցների հարցերին չեն պատասխանում՝ նշելով, որ Բարձրագույն դատական խորհրդից թույլտվություն չունեն։

Նման վարքագծով հատկապես աչքի է ընկնում Երեւանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը։ Հետևաբար, սույն գրությամբ խնդրում եմ բոլոր դատավորներին թույլատրել ԶԼՄ- ներկայացուցիչներին, այդ թվում՝ Factor.am-ի լրագրողներին՝ հարցազրույցներ տալ և ցանկության դեպքում պատասխանել նրանց հուզող հարցերին։ Խնդրում եմ ԲԴԽ-ի կողմից թույլտվության առկայության մասին տեղյակ պահել բոլոր դատավորներին, այդ թվում՝ պարոն Մնացական Մարտիրոսյանին»:

Ի պատասան այս գրության՝ Դատական դեպարտամենտից հայտնել են հետևյալը.

«Տեղեկացվում է, որ դատավորների՝ լրատվության միջոցներով հանդես գալու թույլտվության կարգ սահմանված չէ: Միաժամանակ տեղեկացվում է, որ ԲԴԽ-2-Ն-1 որոշմամբ սահմանված կարգով՝ դատավորները ԶԼՄ-ով կարող են հանդես գալ ինչպես մամուլի ծառայության միջոցով, այնպես էլ սեփական հայեցողությամբ, հետևաբար նրանք ազատ են լրատվամիջոցների հետ շփումներում և հուսով ենք քաջատեղյակ են իրենց խոսքի ազատության սահամանփակումներին, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածներով»:

Երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանին հայտնեցինք Դատական դեպարտամենտից դիրքորոշման մասին, առաջարկեց գրությունն իրեն ցույց տալ, սակայն մինչ ցույց կտայինք, ասաց, որ շտապում է ու հեռացավ։

Արաքս Մամուլյան