Ահազանգ բանակից․ ՀՀ և ԱՀ զինված ուժերում կորուստներն աճել են 73 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին։ Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ հրազենային վնասվածքը եղել է չպարզված հանգամանքներում։ Երեք օր անց արդեն Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը եղել է գլխի շրջանում, իսկ  նրա կողքին՝ գետնին ընկած վիճակում գտնվել է նրան ամրակցված գնդացիրը: Թեև պատկերը հուշում է, որ զինծառայողը դժվար թե կարողանար իր գլխին կրակել գնդացրով, սակայն քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Նախաքննությամբ պարզ է դարձել, որ մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն։ Նրան առաջադրվել է սպանության մեղադրանք, Ա․Հ․-ն կալանավորվել է։

Երկու օր անց մեղադրյալի աթոռին հայտնվեց նաև դասակի հրամանատար Տ․Ս․-ն։ Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նման դեպքերի մասին․ ըստ նրանց՝ քննչական մարմինները հաճախ են բանակում մահվան դեպքերը միանգամից դիտարկում որպես ինքնասպանություն։ Արթուր Սաքունցն այս դեպքում ողջունում է հոդվածի փոփոխությունը։

Զինծառայող Գրիգորյանի մահվան դեպքն արդեն իսկ արձանագրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից․ այն կներառվի 2023 թվականի երկրորդ կիսամյակի մասին հավաքագրված զեկույցում։ Մինչ այդ, ՀՔԱՎ-ն ամփոփել է առաջին կիսամյակը և ահազանգում է՝ հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի և Արցախի Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 73 տոկոսով։

Մահվան 52 դեպքերը ներառում են նաև հունվարին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահերի թիվը։ Զեկույցում դեպքը ներկայացվում է որպես զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանք։ Արձանագրված մահվան դեպքերից 13-ը հրադադարի ռեժիմի խախտումներն են, 9-ը՝ ավտովթար, 8-ը՝ առողջական խնդիրներ, 5-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր, իսկ 2-ը՝ դժբախտ պատահարներ:

2023թ․ արձանագրված մահացության դեպքերից մոտ 25%-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 75%-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվն աճել է 44%-ով։

2023թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ինքնասպանության 5 դեպք, որոնցից 4-ը ժամկետային զինծառայողներ են, 1-ը՝ պայմանագրային զինծառայող։ Թեև սպանություն որակված դեպքեր նշված ժամանակահատվածում չեն արձանագրվել, սակայն ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ։

Իրավապաշտպանը նկատում է՝ ինքնասպանության կամ սպանության դեպքերի մեծամասնության պարագայում թերացումը հրամանատարական անձնակազմի ոչ պատշաճ ուշադրությունն է։ Արթուր Սաքունցն ուշադրություն է հրավիրում նաև առողջական հիմքով մահացության դեպքերին։

ՀՔԱՎ-ը ոչ միայն հավաքագրել է Պաշտպանության նախարարության կողմից հրապարակած պաշտոնական հաղորդագրությունները և ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները, այլև անձամբ է հարցումներ ուղարկել գերատեսչություններ։ Շատ դեպքերում նախարարությունը հաղորդագրություն չի տարածում մահվան դեպքերով՝ պատճառաբանելով, թե ավտովթարի կամ դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերը զինծառայության հետ կապ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան