Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն այսօր կազմակերպել է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարեկան համաժողովը: Համաժողովն անցկացվում է «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսի ներքո: Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և հայաստանյան իրականության զարգացումները քննարկելու նպատակով Համաժողովն այս տարի հյուրընկալել է բանախոսներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, ինչպես նաև մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Կենտրոնական Ասիայից: Համաժողովը …

