Սևանի լողափերից մեկում 17-ամյա պատանին դանակահարել է 42-ամյա տղամարդուն

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 22.06-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել Ծովագյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:

«Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ կարգախումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի հարակից լողափում Տավուշի մարզի Բերդ բնակավայրի բնակիչ մի խումբ երիտասարդների և հիվանդանոց տեղափոխված տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Բերդի բնակիչ 17-ամյա պատանին դանակահարել է 42-ամյա ծովագյուղցուն:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Սևանի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխվել 17-ամյա պատանին և վիճաբանության երեք մասնակիցները: Բաժնում 17-ամյա պատանին տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է դանակով հարվածել և մարմնական վնասվածք պատճառել 42-ամյա տղամարդուն, իսկ ձերբակալվածներից մեկն էլ խոստովանական ցուցմունք է տվել, որ բռունցքով հարվածել է 42-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

17-ամյա պատանին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

`