Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքականություն
05.08.2023 | 21:43ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սևծովյան հացահատիկային գործարքի վերսկսումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը: