ԱԺ արտահերթ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Անուշ Քլոյանին: Անուշ Քլոյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը: …

