Ռումինիան հաստատել է, որ կպատրաստի ուկրաինացի օդաչուներին F-16 կառավարելու համար

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

Ռումինիայի նախագահը հաստատել է, որ իր երկիրը կմասնակցի F-16 կործանիչներ կառավարելու համար ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք կմասնակցենք ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը Եվրամիության ռազմական օգնության առաքելության շրջանակում և կտեղակայենք F-16-երի օդաչուների պատրաստման տարածաշրջանային ուսումնական կենտրոն, որը կսպասարկի ռումինացի, դաշնակից և ուկրաինացի օդաչուներին»,- հայտարարել է Կլաուս Յոհանիսը Ռումինիայի նավատորմի օրվա կապակցությամբ։

«Մենք շատ մոտ ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, և վերջին էսկալացիան, ներառյալ՝ հարձակումը ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Դանուբում, մեր տարածքային ջրերի և մեր երկրի մոտ, զգալի վտանգ է ներկայացնում Սև ծովում անվտանգությանը»,- ասել է Յոհանիսը:

Նրա խոսքով՝ Բուխարեստը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին կշարունակի աջակցել Ուկրաինային «խաղաղության և ազատության համար պայքարում» այնքան ժամանակ, որքան պահանջվի։

«Ինչպես նախկինում՝ մենք Կիևին կտրամադրենք բազմակողմ քաղաքական և գործնական աջակցություն ինչպես երկկողմանի, այնպես էլ Ուկրաինային նվիրված ՆԱՏՕ-ի նախագծերին մասնակցելու միջոցով»,- ընդգծել է Ռումինիայի ղեկավարը։