Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հունիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Ֆրանսիական ծրագրում կներկայացվեն Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն եղբայրների «Ռոզետա», «Երեխան», …

