Հռոմի ստատուտն ԱԺ է ուղարկվել առանց վերապահումների, այն պետք է վավերացվի․Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը և այն երկրները, որոնք ունեն լծակներ, ավելի ու ավելի մեծացնեն ճնշումն Ադրբեջանի վր և թույլ չտան հերթական պայթյունը մեր տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Գիտեք, որ բավականին սրված է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե ԼՂ-ի շուրջ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում: Այս իրավիճակում մենք աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի լծակներ օգտագործել և ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերադառնա խաղաղության բանակցություններին կամ ավելի կոնստրուկտիվ լինի այդ բանակցություններին»,-ասաց Խանդանյանը։
Պատգամավորը հավելեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում, թեև ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։

«ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- ընդգծեց Խանդանյանը՝ հավելելով, որ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորը ՀՀ ԶՈւ-ն է։
Անդրադառնալով Հայաստանի՝ դեպի ՆԱՏՕ գնալու հնարավորությանը, Խանդանյանն ասաց. «ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները ռոմանտիզացվում են մեր հանրությունում: Կան երկրներ, որոնք չունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են ու այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ես ուղղակի տեխնիկապես և քաղաքական նկատառումներից ելնելով դրա հնարավորությունն ուղղակի չեմ տեսնում»:

Հարցին, իսկ նման ցանկություն Հայաստանն ունի, նա պատասխանեց. «Հայաստանի կառավարությունը երբևէ չի հայտարարել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին. «Բայց գիտեք, որ ՆԱՏՕ-ի հետ կա համագործակցություն տարբեր բնագավառներում, հատկապես կրթական և այլ համատեղ գործողությունների շրջանակներում»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱԺ-ն կընդունի՞ արդյոք Հռոմի ստատուը, Խանդանյանը պատասխանեց, որ Հռոմի ստատուտն ԱԺ է ուղարկվել առանց վերապահումների։

Մանրամասները՝ տեսանյութում։