Թուրքիա-Հայաստան հանդիպմանն Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ արգելվել է՝ հարուցելով տեղի ադրբեջանցիների զայրույթը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում վաղը Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Ազգային հավաքականը հանդիպելու է Թուրքիայի ընտրանու հետ։ Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, ոստիկանությունը խստորեն հսկելու է՝ դրանց մուտքը թույլ չտալու համար։

Նշվում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդպիսով «պատմական սկանդալային որոշում է կայացրել»։

Լուրը վրդովմունք է առաջացրել տեղի ադրբեջանցիների շրջանում։ Թուրքիայի ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիան և Էսքիշեհիրի ադրբեջանցիների ասոցիացիան հաստատել են այս տեղեկությունը և համատեղ հայտարարություն տարածել։ Նշվում է, որ իրենց տեղեկացվել է, որ Թուրքիա-Հայաստան հանդիպմանն արգելված է տանել  դրոշներ, պարագաներ և պաստառներ՝ բացառությամբ Թուրքիայի Հանրապետության դրոշի։

«Մենք բոյկոտում ենք այդ որոշման դեմ, հայտարարում ենք, որ չենք գնալու մարզադաշտ։ Դատապարտում ենք նրանց, որոնք նման որոշում են կայացրել, որը հակասում է  մեկ ազգերի եղբայրության ըմբռնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում՝ մարտին։ Չնայած անցկացրած լավ հանդիպմանը՝ Հայաստանի ընտրանին զիջել էր 1։2 հաշվով։

Էմմա Չոբանյան