Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի ու Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք մեղադրվում են, իբր, «Ադրբեջանի սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ»։ Ֆահմին Գումբատովի նախագահությամբ ընթացող նիստում հայտարարվել է, որ «հայ զինծառայողներին տրամադրվել են փաստաբաններ և թարգմանիչներ», այնուհետև ճշտվել են նրանց …

