Կուտակումներ սահմանին, պատերազմի՝ օր օրի ահագնացող վտանգ․ Երևանն առաջարկ ունի Բաքվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և դրա բացառման համար պատրաստ է քննարկել արդյունավետ այլ մեխանիզմների ներդրումը: Առանց այլ մանրամասների՝ երեկ հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ հիշեցնելով, որ նախկինում ևս այս ուղղությամբ արվել են առաջարկներ, որոնք այդպես էլ արձագանք չեն ունեցել։ Արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարություններից հետո Բաքվից հնչած մեղադրանքներին։

Հայաստանի վարչապետը երեկ խոստովանեց՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրված է, Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, և հայկական կողմն ակնկալում է միջազգային հանրության միջամտությունը՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:

Բաքուն այս պնդումները որակեց քաղաքական մանիպուլյացիա՝ իր հերթին պնդելով, թե տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Ադրբեջանից տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, հակառակ ստանձնած պարտավորություններին, դեռ դուրս չեն բերվել «Ադրբեջանի տարածքից»։

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանելով հնչած մեղադրանքներին՝ կրկին վերահաստատեց․
հավատարիմ են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչով վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը: Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, որը մինչ օրս հրապարակայնորեն չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին:

Սահմանային լարվածությունը պահպանվում է արդեն տևական ժամանակ։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը Սոթքի հատվածում կիրառեց ականանետեր և անօդաչու թռչող սարքեր, հայկական կողմը ունեցավ 3 զոհ, 2 վիրավոր։ Այն, որ Արցախի շփման գծում նաև Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ կան, երևում է սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի և լրատվամիջոցների տարածած տեսանյութերից։ Սահմանին իրավիճակի սրման պատճառով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չեղարկեց այցը Կիպրոս։

Այն, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է դիմել ռազմական էսկալացիայի, քաղաքագետ Արեգ Քոչինյանը խիստ հավանական է համարում։ Ըստ նրա՝ դրանք մասշտաբներով կարող են ավելին լինել, քան մեկ շաբաթ առաջ Սոթքի բախումներն էին։ Քաղաքագետն առավել հավանական է համարում, որ Ադրբեջանն ագրեսիայի կդիմի Հայաստանի հետ սահմանին, քանի որ այդ հարցում Բաքուն ունի Մոսկվայի աջակցությունը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, համարում է, որ ռազմական լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը շատ ցածր է, քանի որ այդ հարցում տարածաշրջանի հիմնական դերակատարաներ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան շահագրգռություն չունեն, և այժմ այս երկրների խնդիրն է՝ պահպանել տարածաշրջանային կայունությունը։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ ռազմական լոկալ գործողություններով Արդբեջանը փորձելու է դիրքային առաջխաղաղացումներ ունենալ, որոնք կապված չեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Բաքվի ծրագրերի հետ։

Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի և Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ՝ «Յաշմա» և «Կոմանդո», որոնք աչքի են ընկել առանձնակի դաժանություններով: Այս մասին ահազանգել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ նրա դիտարկումների՝ սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան