Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի հետ: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի մանրամասները՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ զրկված է անհրաժեշտ …

