Ինչու է Պուտինը Հայաստանի դաշտում թողնում Արցախի խնդիրը չկարգավորելու հարցը՝ ի հեճուկս փաստերի

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ռուսաստանի նախագահը Հայաստանի վերջին 15 տարիների իշխանությունների վրա է բարդում  ղարաբաղյան հակամարտությունը չլուծելու մեղքը, թեպետ դեռևս 2011 թվականին Հայաստանը պատրաստ է եղել ռուսական Կազան քաղաքում ստորագրել կարգավորման գործընթացում ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից առաջ քաշված կարգավորման փաստաթուղթը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն համաձայնել կարգավորել խնդիրը՝ «իրենց տիրապետության տակ գտնվող» 7 շրջաններից 5-ը հանձնելու գնով:

«Մենք առաջարկում էինք պայմանավորվել Ադրբեջանի հետ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնային փաստացի Հայաստանի իրավասության ներքո, ինչպես նաև ամբողջ Ղարաբաղը։ Հայկական իշխանությունը դրան չհամաձայնեց, թեպետ մենք գրեթե 10 տարի փորձում էինք համոզել նրանց՝ 10-15 տարի»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ քննարկվող տարբերակները մի քանիսն են եղել, բայց անհամաձայնությունը բերել է ներկա իրավիճակին:

Սակայն դեռևս 2016 թվականին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ էր 2011 թվականին ստորագրել կազանյան փաստաթուղթը, որով նախատեսվում էր Արցախը շրջապատող յոթ տարածքների երկփուլային վերադարձ՝ սկզբում հինգ շրջան, հետո՝ երկու, միջանկյալ կարգավիճակի ու հանրաքվեի հետագա հնարավորությամբ:

«2011 թվականին թվում էր, թե մենք արդեն մոտեցել ենք եզրագծին, պատրաստ ենք փաստաթղթի ստորագրմանը։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը զանգահարեց Ադրբեջանի նախագահին և ինձ, հաջողություն մաղթեց: Ֆրանսիայի նախագահը նույն մաղթանքներով նամակ գրեց Ադրբեջանի նախագահին և ինձ, իսկ Ռուսաստանի նախագահն անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքից. Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց»,- Կիսելյովին տված հարցազրույցում ասել էր Սարգսյանը:

«Փաստաթղթերը պատրաստ էին, Ռուսաստանի նախագահը, բացելով այդ հանդիպումը, ասաց՝ շատ լավ է, որ մենք հասել են խաղաղ կարգավորման օրվան, ելույթ ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը: Հետո ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը՝ ասելով, որ, իհարկե, ցանկանում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց նրանց մոտ դեռևս հարցեր են մնացել, և թվարկեց ութ կամ իննը կետ: Հասկանալի է, թե դրանից հետո ինչ վիճակ էր»,- հավելել էր երրորդ նախագահը՝ նշելով, որ ինքը խիստ կասկածում էր, որ Ադրբեջանը համաձայնելու է ստորագրել երեք տարի պատրաստվող փաստաթուղթը:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ելույթում խոսելով հետագա զարգացումներից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում ընդունվել էր «ոչինչ չասող մի փաստաթուղթ», և գործընթացը հայտնվել էր փակուղում:

«2016 թվականի հունվարին համանախագահները՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը տեղ չի գտնում: Այսինքն՝ առնվազն 5 շրջանները պետք է Ադրբեջանին վերադարձվեն առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի, մինչդեռ այդպիսի կարգավիճակն արձանագրվում էր 2011 թվականի կազանյան փաստաթղթում: Հայկական կողմը, ըստ էության, մերժում է այս խիստ անընդունելի առաջարկը և դրանից ընդամենը երկուսուկես ամիս անց սկսվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը»,- ներկայացրել էր Փաշինյանը:

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 12-ի հայտարարությունը, Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ Ռուսաստանը փորձում է իր հեղինակությունը փրկել՝ Հայաստանի վրա մեղք բարդելով:

«Հիմա հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի գագաթնակետին են, կողմերը փաստացի ֆիքսում են, որ էլ ասելիք չունեն, և Ռուսաստանը ռեպուտացիոն առումով կորուստներ է կրում ու փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է, իսկ նրանում, ինչ նորմալ չէ, մեղավոր են հայերը»,- նշեց Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահը նաև փորձում է Հայաստանում որոշակի քաղաքական հոսանքներ ակտիվացնել։

«Պուտինի հայտարարությունը նաև յուրօրինակ հրահանգ էր Հայաստանում առկա 5-րդ շարասյան համար, որպեսզի իր հնչեցրած թեզերը սկսեն բարձրաձայնել ու առաջ տանել, սակայն այս պահին ես այդ առումով իրենց համար ցանկալի զարգացումներ չեմ տեսնում»,- հավելեց Մեհրաբյանը:

Ասյա Միրզախանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: